ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Առողջ սրտերի կամուրջ

Առողջ սրտերի կամուրջ
19.09.2014 | 01:44

Հայտնի բարերար, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանի հովանավորությամբ և «Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպության հրավերով Հայաստանում է գտնվում Շվեյցարիայի «Im park» համալսարանական կլինիկայի սրտանոթային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Եվրասիա Սիրտ» միջազգային հիմնադրամի նախագահ Պոլ Վոգի գլխավորած շվեյցարացի սրտաբանների խումբը, որը համագործակցում է «Արամյանց» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների սրտաբանների հետ:
Սրտաբաններն իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն, կկատարեն նաև սրտի վիրահատություններ, ընդ որում` բաց և ներանոթային եղանակով:
Մասնագետների այցը Հայաստան կրելու է պարբերական բնույթ: Նախատեսվում է նաև այց ԼՂՀ և համագործակցություն տեղի սրտաբանների հետ:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ